Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ձեր վախերը դարձել են այս իշխանության քաղաքական վառելիքն ու գոյության սնունդը

Ձեր վախերը դարձել են այս իշխանության քաղաքական վառելիքն ու գոյության սնունդը
15.03.2025 | 15:54

Ձեզ խոստանում էին խաղաղություն, արդյունքում, պատերազմի ձեր վախը օգտագործելով, իրենց ընտրել տվեցին:

Ձեզ խոստանում էին խաղաղության պայմանագիր, արդյունքում, պատերազմի ձեր վախը շահարկելով, հանձնեցին Արցախը:

Ձեզ խոստանում էին խաղաղության համաձայնագիր, արդյունքում, պատերազմից ձեր վախը օգտագործելով, թշնամուն հանձնեցին արդեն Հայաստանի տարածքները:

Հետո ձեզ խոստացան Խաղաղության համաձայնագիր և, կրկին պատերազմի ձեր վախը շահարկելով, սկսեցին դավաճանել ու Բաքվի բանտում բրախել հայերին:

Հիմա համաձայնագիրը դարձավ հուշագիր և, կրկին պատերազմից ձեր վախը շահարկելով, կրկին մուրացել են կետեր, որոնք հենց ձե՛ր գոյաբանական սպառնալիքն են:

Շուտով այդ համաձայնեցված կետերը դառնալու են վերապահումներ, որոնք իրականում դառնալու են Casus belli- պատերազմի առիթ:

Ձեզ խաղաղություն բերում են արդեն չորս տարի: Հասկացեք, որ ձեր վախերն ու ձեր հոգեբանական և ինքնապահպանման բնազդը դարձել են այս իշխանության քաղաքական վառելիքը, սրանց գոյության սնունդը և, վերջապես, հենց ձե՛զ ավիրելու լեգիտիմ իրավունքը: Այս ամենը կավարտվի հենց այն պահին, երբ հենց դուք կառավարեք ձեր վախերն ու սպասելիքները՝ նրանց փոխարեն: Կրկին՝ սրանց խաղաղության ճանապարհը ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմի առիթ:

P.S. Ձեր վախերը շահարկելուց և դրա հաշվին իրենց իշխանությունը երկարաձգելուց բացի այս իշխանությունը այլ օրակարգ չունի և օրգանապես ունենալ այլևս չի կարող:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2982

Մեկնաբանություններ